Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՈՒՍՈՒՑՒՉՆԵՐԻ ԱՊՐԻԼՅՈԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Այս աշխարհի մեծագույն հրաշքը մարդն է, որին արարել է Աստված, իսկ աստվածային այդ հրաշքը շարունակում է կին արարածը, երբ մայրանում է: Մայրություն, մայր... Բառեր, որոնք մի ամբողջ տիեզերք են: 
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնին, մեզ հրաշալի տոն էր նվիրել հումանիտար առարկաների մասնախմբի նախագահ, երիտասարդ ուսուցչուհի Նաիրա Զեյնալյանը: Այս անգամ միջոցառման մասնակիցները ոչ թե աշակերտներն էին, այլ՝ ուսուցիչները: Օդը թրթռում էր հուզմունքից՝ ուսուցչուհիների հուզմունքից, հոգու տվայտանքներից: Ներկա գտնվողներից յուրաքանչյուրը մայր էր, նույնիսկ տատիկ, բայց բոլորն էլ մանկացել էին, հուզվել, փնտրում էին իրենց մանկությունը, պատանեկությունը: Թաց աչքերով ու կերկերուն ձայնով յուրաքանչյուրն իր սրտի խոսքն էր ասում բոլոր մայրերին: Հուզմունք, արցունք, ժպիտ՝ տաք, արեգական, ինչպես մայրը, խառնվել էին իրար: Ասմունքին իրենց երգերով ներհյուսվեցին Ն. Զեյնալյանը, Մ. Մանուկյանը, Հ. Աբրահամյանը, իսկ դպրոցի պարի խումբը մանկության ժպիտով լցրեց սրահը: Սակայն ամենամեծ անակնկալը մատուցեց Ն. Զեյնալյանը: Նա տարբեր ճանապարհներով կապ էր հաստատել Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող յուրաքանչյուր ուսուցչուհու զավակների հետ, նրանցից վերցրել ապրիլյոթյան մաղթանքներ, այն ներդրել շնորհանդեսում: Զարմացած ու հուզված էին բոլորը ու միջոցառման վերջում ջերմորեն գրկում էին ուսուցչուհուն և թաց աչքերով հայտնում իրենց շնորհակալությունը: Ես էլ եմ շնորհակալ Նաիրա ջան, շնորհակալ եմ՝ կյանքը վերստին գնահատելու ու մեր մանկությունը վերապրել տալու համար: Շնորհակալ եմ նաև քեզ օգնող մյուս երիտասարդներին: Կեցցեք:


Թե մորս անունն Աստղիկ չլիներ,
Ինչ էլ, որ լիներ՝ հոգուս երկնքում
Մայրիկս նորից աստղիկ կլիներ,
Մայրս՝ աստղ-արև՝ ողջ տիեզերքում...
 

Անահիտ Հայրապետյան/դասվար/

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն