Ապրիլի 10-ին Երևանի Բ․ Ժամկոչյանի անվ․ հ․119 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Աստվածամայրը մեզ է կանչ տալիս» խորագրով միջոցառում։ Այն նվիրված էր Սուրբ Աստվածածնի ավետման տոնին։ Միջոցառումը կազմակերպել էր առարկայական գիտխորհրդի ղեկավար Ս․ Պետրոսյանը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ պատվավոր հյուրեր և հրավիրյալ անձինք՝ այդ թվում Ֆրանսիայի դեսպանը։