Ոստիկանական դասերը, որ արդեն հրաշալի ավանդույթ են դարձել, լրջագույն հոգեբանական ու գործնական արժեք ունեն: Դպրոցում պարմանիներն ու պարմանուհիներն այն տարիքում են, երբ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները և այս առումով անհրաժեշտ ու տեղին են կայացած ու կայանալիք հանդիպումները: Այսօր՝ ապրիլի 10-ին, կայացավ ոստիկանի՝ ազդեցիկ ու վստահելի կերպարի և որպես մարդ կերպավորվող պարմանու հանդիպումը: Սուրենավանի միջնակարգ դպրոցում դասը վարեց ՈՍ Արարատի բաժնի քրեական հետախուզման բաժանմունքի պետի տեղակալ ՈՍ մայոր Տարոն Բարսեղյանը: Դասին մասնակից էին VIII դասարանցիները: Թեման՝ «Ոստիկանություն»: Ոգու, կամքի ապագայի տերերի համար այսօր կյանքի դաս էր: Հարց ու պատասխանի մթնոլորտում կայացած հանդիպումը խորհելու տեղիք տվեց շատերիս: