«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Արտաշատի հ.2 հիմնական դպրոցը կազմակերպեց Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում: Գեղեցիկ ու ճաշակով ձևավորված դահլիճ, համապատասխան պարագաներ, որոնք խորհրդանշում են Սուրբ Հարության տոնը: Տոնին մասնակցում էին 1-4-րդ դասարանների աշակերտները, դպրոցի ուսուցիչները և հյուրերը: Աշակերտներին հյուրընկալվել էր Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Մխիթարը: Հյուրերին հաճելի տրամադրություն ու գեղեցիկ հուշեր պարգևեցին դպրոցի շնորհաշատ աշակերտները, ովքեր իրենց ձեռքի աշխատանքներով զարդարել էին սեղանները: Օրը խորհրդանշական էր` լի անակնկալներով: