Արմավիրի Ռ. Եղոյանի անվան N1 ավագ դպրոցում մարտի 21-ին տնտեսագիտական հոսքի X2 և XI դասարանի աշակերտների մասնակցությամբ և դասղեկ Մ. Հակոբյանի ղեկավարությամբ անցկացվեց միջոցառում ՝ նվիրված Գրիգոր Զոհրապի կենսագրությանը, հասարակական-քաղաքական գործունեությանը , որի ընթացքում նաև բեմականացվեց «Երջանիկ մահը» նովելը։ Աշակերտները մեծագույն սիրով ներկայացրեցին մեծ հային՝ Զոհրապ մարդուն, հասարակական-քաղաքական գործչին, այնուհետև ճիշտ, գրագետ հնչեցրին մեր քաղցր ու անուշ արևմտահայերենը։