Մարտի 31-ին Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հիշատակի օր էր՝ նվիրված եղեռնազարկ հայ մտավորականներին: Առաջին մասում աշակերտները ներկայացրին նրանց մասին, ասմունքեցին, հնչեցին Արթուր Մեսչյանի երգերից:
Երկրորդ մասը մրցույթ էր երեք թիմերի միջև , որոնք կրում էին Դ. Վարուժան,Սիամանթո և Գր. Զոհրապ անունները: Հարցերը մտավորականների կյանքի,ստեղծագործությունների և Հայոց եղեռնի շուրջ էին:Թիմերը լավ էին պատրաստվել: Հաղթողները պարգևատրվեցին «Անմոռուկ» կրծքանշանով:
Կազմակեպիչ՝ ուսուցչուհի Հ. Պողոսյան