Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

«ԻՆՉՊԵՍ ՓՅՈՒՆԻԿ՝ ՄՈԽՐԻՑ ՀԱՌՆԵՑԻՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ոլորապտույտ ճանապարհը այսօր մեզ տարավ Արարատի մարզի Երասխի միջնակարգ դպրոց, որը Սուրենավանի միջնակարգ դպրոցի քլասթեր դպրոցներից է: Մինչ դպրոցին մոտենալը՝ աչքս առավ գյուղը եզերող սարերին, ուր հստակորեն գծագրված էին խրամատները: Մտքումս բարբառեցի՝ հերոս են այս մարդիկ: Այդ միտքը գնալով մեխվեց ուղեղումս, երբ ակնդիրն ու ունկնդիրը եղա մի միջոցառման, որն անվանել էին <<Ինչպես փյունիկ՝ մոխիրներից հառնեցիր>>: Կազմակերպիչները երիտասարդ ուսուցչուհիներ Անի Կիրակոսյանն ու Վերգինե Ավետիսյանն էին: Արտաքուստ կիսաքանդ այս դպրոցը մի ներքին ջերմությամբ պարուրեց մեզ, երբ շրջեցինք սրահներում: Ամենուր աղաղակում էր անցյալը, ամենուր <<Հիշում եմ և պահանջում>> խորագրեր էին, պաստառներ, խոսուն նկարներ: Միջոցառման սկիզբն ազդարարվեց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրքի մատուցմամբ, այնուհետև Տերունական աղոթքը, պատմության ահասարսուռ դրվագները, ճշտորեն ընտրված բանաստեղծությունները սկսեցին հաջորդել մեկը մյուսին՝ ժամանակ առ ժամանակ ընդմիջվելով հայրենասիրական երգերով, նազանի պարով: Միջոցառումն իր մեջ էր առել բոլորիս, հուզվում էինք, երբեմն չէինք կարողանում զսպել արցունքները: Միջոցառման գույներն ավելի խտացան բեմականացմամբ, ուր գյուղական խաղաղ առավոտն էր ներկայացված: Յուրաքանչյուրն իր գործին էր ու... գույժ՝ փախեք, եկա՜ն: Դահլիճ ներխուժեցին ասկյարակերպ պատանիները և խաղաղ առավոտը քաոսի վերածվեց: Ու այս ամենն այնքան բնական, այնքան ապրեցված, որ ակնհայտորեն սարսռացինք, թվում էր՝ իրականություն էր: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Մարիամ Լևոնյանն ու Սուրենավանի միջնակարգ դպրոցի մանկապատանեկան կազմակերպիչ Վերժինե Կիրակոսյանը: Իրոք, շնորհակալության արժանի էին կազմակերպիչները: Միջոցառումը ստացվեց: Վերադարձին վերստին թեքվեցի դեպի Երասխի բարձունքը: Անդորր էր... Օրը ևս հավաստում էր, որ աշխարհը մասնակից է Եղեռնին, մասնակից է իր լռությամբ, իր քաղաքակիրթ անտարբերությամբ:
Նաիրա Զեյնալյան

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն