Ապրիլի 19-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում կայացավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Աբովյան քաղաքի հ. 2 հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիների մասնակցությամբ:Աշակերտները ծաղիկներ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ամերիկացի հանրաճանաչ երգիչ և երգահան Դանիել Դեքքերի «Դլե յաման» երգի կատարումից հետո աշակերտները իրենց մանկական անմեղ շուրթերով դիմեցին մարդկանց.
-Հիշի ՜ր, աշխա ՜րհ, պարտք ունես համայն հայության հանդեպ: Ես հոգնել եմ քո հանցավոր լռությունից: Բայց իմ ձայնը լալահառաչ չէ. Այն արդարության կանչ է:
Միջոցառումն ավարտվեց տերունական աղոթքով: Աշակերտներն աղոթեցին՝ իրենց հոգու ճիչը հասցնելով առ Աստված:
Կազմակերպիչ՝ Ն.Համբարձումյան