Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

«ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԱՅԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Գարուն է, արև, արևաշող երկինք , զմրուխտ կանաչ , ծաղկած ծառեր…

Հայ շինականը հերկում է իր հողը, վարում է , ցանում,  արարում և կառուցում, ստեղծարար աշխատանքով շենացնում իր օջախը, իր հայրենիքը:

Բայց արտասվում է հայի սիրտը, ծանր հիշողությունից փոթորկվել է հայի հոգին, աչքերում ծովացել են արցունքները…

2015 թվականի ապրիլի 21: Մարդաշատ է Արմավիրի մարզի Գայ գյուղի կենտրոնը: Հավաքվել են համայնքի բնակիչներ, դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ: Եկել են ներկա գտնվելու 2015 թվականի ապրիլի 24-ի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի բացմանը:

Արարատյան դաշտում ՝ Մասիսի սպիտակափառ գագաթի դիմաց փռված դարավոր պատմություն ունեցող գյուղում ՝ հենց կենտրոնում,  Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողների կողքին այսօր վեր է խոյանում ևս մեկ հուշարձան կոթող՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին՝ որպես անխոս վկա  միլիոնուկես զոհերի, որպես հայ ժողովրդի ողբերգության հավերժության խորհրդանիշ:

Այստեղ են Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն սրբազանը, Վաղարշապատի քաղաքապետ Կ. Գրիգորյանը,  համայնքի ղեկավար Ս.  Մարկոսյանը, պետական այրեր , հյուրեր:

Բացման խոսքով ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Հ. Հարությունյանը: Նա սեղմ,  հակիրճ, սակայն բովանդակալից և ամբողջական խոսքով ներկայացրեց սուլթան Համիդի հայաջինջ քաղաքականությունը որդեգրած երիտթուրքերի կատարած ոճրագործությունները, խոսեց հայի անկոտրուն կամքի, պայքարի ոգու մասին: Շեշտեց և ընդգծեց այսօրվա հրամայականով ստեղծված կարգախոսը. «Հիշում ենք և պահանջում»:

Ապա հուշակոթողի բացման պատիվը տրվեց պարոն մարզպետ Ա. Ղահրամանյանին, Սիոն սրբազանի կողմից կատարվեց օծման արարողություն, երկինք ուղղվեցին «Հայր մեր» աղոթքի խոսքերը:

Հնչեցին հիշատակի խոսքեր:

Հուզառատ պահ էր: Մեղմ ու թաղծոտ մեղեդու ելևէջների տակ օրվա խորհրդին համահունչ հագնված, անմոռուկները կրծքներին ամրացրած դպրոցականները սրտի թրթիռով առ Աստված հղեցին հայի ցավն ու տառապանքը, մանկան հոգու ճիչը ՝ որպես պատգամ գալիք սերունդներին:

Բնում կափկափեց արագիլը և նրա կափկափյունը միահյուսվեց մանուկների ձայնին… 

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն