Օրերս Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Օրհներգություն մայրության» խորագրով : Այն կազմակերպել էին հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ն. Մանուկյանը, 10-րդ դասարանների դասղեկներ Է. Բաղյանը և Ն. Ղարիբյանը:
Աշակերտները գեղեցիկ բեմականացմամբ ներկայացրին Մարիամ Աստվածածնի մայրանալու ավետիսը` Գաբրիել հրեշտակապետի կողմից: Նրանք շեշտեցին մոր դերը ընտանիքում և Հայոց աշխարհոմ:Միջոցառման ընթացքում հնչեցին հոգեթով շարականներ, երգեր, ցուցադրվեցին պարային համարներ: Տիրում էր ջերմ ու ուրախ մթնոլորտ:
Միջոցառմանը ներկա էին Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Սևանի տարածաշրջանի պատասխանատու Հայկանուշ Գաբրիելյանը, քահանա Տեր Ստեփանոս Իգնաթևոսյանը, ուսուցիչներ և աշակերտներ: Վերջում միջոցառման ներկա մայրերին և ուսուցչուհիներին իր շնորհավորական խոսքն ուղղեց ավագ դպրոցի տնօրեն Լ. Մկրտչյանը: