«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը ս/թ ապրիլի 30-ին կազմակերպեց հանդիպում-սեմինար տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալների համար, որն ուղղված էր տարեվերջյան հաշվետվությունների կազմմանը և վերլուծությանը:
Հանդիպման ընթացքում բացման խոսքով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը:Սեմինարի ընթացքում մասնակիցները բաժանվեցին խմբերի և իրականցրեցին գործնական աշխատանքներ: