«Ղողանջ ոգեկոչման». Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում:
Ս/թ ապրիլի 4-ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Ղողանջ ոգեկոչման» խորագրով միջոցառումը, որով մեկնարկեց «Հիշում եմ և պահանջում» միջոցառումների շարքը: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտներն իրենց ելույթներով միացան 1915 թ. արյունալի օրերի անմեղ զոհերի հիշատակի խնկարկմանը: Օրվա խորհուրդը շարունակվեց դպրոցի բակում` մոմավառության արարողությամբ, որին հաջորդեց «Եղևնին մեր անմար հիշողության խորհրդանիշն է» ծառատունկը և «Հիշում եմ և պահանջում» հուշատախտակի բացումը: Միջոցառումը եզրափակվեց միասնական երգով ու ընդհանրական աղոթքով: «Պատմիր քո պատմությունը» 1915թ Հայոց ցեղասպանության հետևանքը դարձավ հայժողովրդի հայրենազրկումը իր բնօրրան Արևմտյան Հայաստանից: Նույն ընտանիքի, գերդաստանի հայորդիները հայտվեցին տարբեր երկրներում: armeniagenocide100org կայքում գործում է առանձին մի բաժին՝ «Պատմիր քո պատմությունը» խորագրի ներքո: «Հերացի» ավագ դպրոցի 10 դասարանի աշակերտներ՝ Մարիաննա Հարությունյանը և Նինա Հակոբյանը վերը նշված հարթակում պատմել են իրենց նախնիների պատմությունները՝ գրանցվելով նշված կայքում:
Անմոռուկների պատրաստում
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում պատրաստվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը: 10-12-րդ դասարանի աշակերտները դասղեկական դասաժամի ընթացքում, յուրքանչյուր դասարան յուրովի մոտեցմամբ, պատրաստեցին անմոռուկներ, ընդհանուր առմամբ 2500 հատ, որոնք այնուհետև համապատասխան տուփերով ուղարկվելեն ԿԳ:
Ծառատունկ
12.03.2015 թ.ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումների շրջանակում կազմակերպվեց ծառատունկ: ԷյԹիՓի «Հայաստան ծառատունկ» ծրագրի աջակցությամբ դպրոցի բակում տնկվեց 100 ծառ:
Համահայկական հռչակագիր
ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի 10-12րդ դասարաններում անցկացվեց դաս նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրին: Բոլոր դասարաններում դասղեկները ընթերցեցին հռչակագիրը: Դասղեկների հանձնարարությամբ աշակերտները հուշ-դաս անցկացրեցին, նաև ներկայացրեցին նշանավոր մտավորականների կյանքն ու գործունեությունը:
«Ազգերի ցեղասպանությունները»
2015թ ապրիլի 13-ին 11-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ազգերի ցեղասպանությունները» թեմայով: Դասի նպատակն էր, որ աշակերտները տեղեկացվեն աշխարհում ցեղասպանության դեպքերի, դրանց ընթացքի ու հետևանքների մասին, համեմատեն Հայոց Մեծ Եղեռնի հետ,վերլուծեն միջազգային դիրքորոշումը:
«Հիշում են և պահանջում» վերնագրով բաց դասեր
2015թ ապրիլի 13-ին 11-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Աշխարհի ցեղասպանությունները» թեմայով: Դասի նպատակն էր, որպիսի աշակերտները տեղեկացվեն աշխարհում ցեղասպանության դեպքերի, դրանց ընթացքի ու հետևանքների մասին, համեմատեն Հայոց Մեծ Եղեռնի հետ, վերլուծեն միջազգային դիրքորոշումը:
«Մշակութային Գենոցիդ» թեմայով բաց դաս
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտների համար կազմակերպվեց բաց դաս՝ Մշակութային գենոցիդ թեմայով:
Դասի նպատակն էր աշակերտների մոտ բարձրացնել սեփական մշակույթը գնահատելու, արժևորելու ու պահպանելու կարողությունն ու գաղափարը:
«Հիշում եմ և պահանջում»
Հերացի ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների գերմաներեն ուսումնասիրող աշակերտները կազմակերպել էին բաց դաս Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ «Հիշումեմ և պահանջում» խորագրով: Դասի հիմնական նպատակն էր ներկայացնել Գերմանիայի ունեցած դերը այդ հարցում՝ իր դրական և բացասական կողմերով:
«Իմ Հայաստան»
Հումանիտար հոսքի 10-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս ռուսաց լեզվից: Դասի խորագիրն էր «Իմ Հայաստան»: Դասի նպատակն էր ոգեկոչել մեր նախնիների հիշատակը, չմոռանալ անցյալը, արժեորել ներկան:
Անրի Վերնոյ «Մայրիկ»
2015թ պրիլի 10-ին ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի պատմաիրավագիտական ենթահոսքի 10-րդ դասարանցիները Ֆրանսերեն լեզվի ուսուցիչ Ռ.Մխիթարյանի հետ միացան Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին: Դասին ներկայացվեց Հենրի Վեռնոյի «Մայրիկ» ստեղծագործությունը: Դասի ընթացքում հնչեցին մի շարք հարցեր, տրվեցին հիմնավոր պատասխաններ ցեղասպանության ճանաչման և այդ գործընթացի շարունակականություն նապահովվելու մասին: Դասնավարտվեց «Հիշում եմ ևպահանջում» կարգախոսով:
«Անմոռուկ ծաղկի կենսագրությունը»
Բնագիտական հոսքի, կենսաքիմիական ենթահոսքի 11/2-րդ դասարանում կենսաբանության առարկայից տեղի ունեցավ համայն հայության խորհրդանիշ հանդիսացող՝ Անմոռուկ ծաղկին նվիրված բաց դաս-քննարկում:
Ներկայացվեց Անմոռուկի բանահյուսությունը, տարածվածությունը, ձևաբանությունը և խորհուրդը՝ որպես հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ:
«Հիշում ենք և դատապարտում» կամ «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը»
Միջոցառման հիմքում այն իրողությունն էր,որ թեև թուրքը 100 տարի առաջ փորձեց մեր պատմության մեջ արյամբ գրել` «Վերջ», բայց մեր հերոսական արյան մի կաթիլն անգամ բավական էր, որ ծնունդ առնի նոր կյանք,նոր սերունդ,որ երբեք պիտի չմոռանա իր անցյալը….Վեր հանվեց այն գաղափարը,որ մենք զոհ չենք,այլ ժառանգն ենք մեր հողի ,մեր նախնյաց տան ու նաև մեր ցավի…
Բաց դաս- պատմության և իրավագիտության մ/մ
«Հայ ժողովրդի հերոսական ոգին»
Հայ գրականության դասաժամին 11 դասարանի աշակերտները իրենց իսկ տեսանկյունից ներկայացրեցին հայ ժողովրդի հերոսական ոգու մի բացահայտում ևս, նաև կարծիքներ փոխանակեցին:
Բաց դաս - հայոց լեզվի և հայ գրականություն մ/մ
«Հայոց ցեղասպանությունը և արևմտահայ մտավորականությունը»
15.04 .ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցում կազմակերպվել էր դաս – քննարկում «Հայոց ցեղասպանությունը և արևմտահայ մտավորականությունը» թեմայով: Աշակերտները կատարել էին ինքնուրույն հետազոտական աշխատանք, պատրաստել տեսաշարեր ներկայացնելով 1915թ-ի դեպքերն ու արևմտահայ հայտնի մտավորականների ողբերգական ճակատագիրը:
«Պատի թերթի լուսընծայում»
«Մենք հիշում ենք»
Անգլերեն լեզվի դասաժամերին երեխաները ներկայացրեցին պատմական փաստերը և անգլերեն և հայերեն լեզուներով: Բաց դասի նպատակն էր ներկայացնել այն բոլորեր կրները, որոնք ընդունել ենՀայոց ցեղասպանությունը:
«Մայրենի աշխարհից չեն անէանում»
Դասի նպատակն էր անդրադառնալ մայրական անպարփակ սիրո դրսևորումներին՝ շեշտելով նաև եղեռնազարկ մայրերի տառապանքները, նույնիսկ մարդկային բանականությանը անհասկանալի նվիրումը:
Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների ավարտին ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի մանկավարժական անձնակազմն ու աշակերտները միասնական երթով այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՝ իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցելու 1915թ-ին 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակին: