Մենք հաղթանակի սերունդներն ենք...
Մայիսը հայերիս համար հաղթանակների ամիս է` Վարդանանց պատերազմը,
Սարդարապատի ճակատամարտը, Հայրենական մեծ պատերազմը, Շուշիի 
ազատագրումը: Սիամանթոյի անվան դպրոցում ևս մայիսը հաղթանակների
ամիս է, երբ ամփոփվում են ուսումնական տարվա արդյունքները: Մայիսի 
7-ին և 8-ին անցկացվեցին բաց դասեր և միջոցառումներ` նվիրված մեծ 
հաղթանակների օրվան: Հիշեցին պատերազմի հերոսներին, հայ մարշալներին 
և պատերազմներում իրենց արիությամբ աչքի ընկած հայորդիներին: 
Դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը նշեց, որ մայիսի 9-ը մեզ համար
փրկության և ազատության օր է, նոր հույսերի, նոր կյանքի սկիզբ, հայոց 
նորագույն պատմության նշանակալի հանգրվան: Ցավոք, խաղաղությանը 
հաճախ պարտադրվում է զոհերի գնով: 
Մենք հաղթանակի սերունդներն ենք...Ուրեմն թող միավորվեն հայի 
արիությունն ու հաղթական ոգին...