Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐՄԱՇԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Արմաշը Արարատի մարզի այն գյուղերից է, որտեղ դեռ առկա են հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ թշնամու գնդակներից առաջացած վերքերը: Վերքեր, որոնք սպիացել, բայց շարունակում են զգացնել տալ: Անշուշտ, սահմանին ապրող յուրաքանչյուր ոք զինվոր է: Առավել ևս զինվոր է ապագա զինվորին դաստիարակող ուսուցիչը: Մայիսի 8-ը Արմաշի միջնակարգ դպրոցում տոնական էր: Դպրոցի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի անունը կրող դասարանի սաները՝ երկրորդցիները/դասվար՝ Ո. Վարդանյան/ նախաձեռնել էին միջոցառում, որը կրում էր «Հաղթանակելը հայի գենի մեջ է» խորագիրը: Այն նվիրված էր Շուշիի ազատագրման 23 ամյակին և ազատագրման գործի առաջամարտիկ, մերօրյա լեգենդ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին: Փոքրիկների շուրթերից հնչեցին բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր, ներկայացվեց լեգենդի կյանքն ու անցած ուղին, ցուցադրվեցին հատվածներ հերոսի կյանքը ներկայացնող փաստավավերագրական ֆիլմերից: Միջոցառումը սկզբից մինչև վերջ շաղախված էր հուզմունքով, հպարտությամբ ու երախտագիտության խոսքերով: Աշակերտները երդվեցին լինել այնպիսի զինվոր, ինչպիսին եղել է Արկադի Տեր-Թադևոսյանը: Միջոցառման վերջում ոգեշունչ խոսքով հանդես եկավ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Ք. Սարգսյանը, ով հպարտաձայն ու հուզումնախառն հայացքով կոչ արեց գնահատել ապրողաց և պատգամեց հայոց մայրերին՝ ծնել առյուծ զավակներ, որպեսզի Հայաստանը միշտ լինի քարտեզի վրա:

Ն. Զեյնալյան/«Բողբոջ» ամսաթերթի խմբագիր/

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն