Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ԿԱՊԱՆԻ Հ. 9 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Մայիսի 8 -ին Կապանի Հունան Ավետիսյանի անվան հ.9 ավագ դպրոցում 11բ- րդ դասարանի աշակերտները անցկացրին միջոցառում << Հաղթանակը հայի գենի մեջ է>> խորագրով` նվիրված մայիսյան հաղթանակներին: Միջոցառումը աչքի էր ընկնում բազմաբնույթ և յուրօրինակ կառուցվածքով: Մայիսյան հաղթանակների միջև զուգահեռներ անցկացնելով` աշակերտները Ավարայրից հասան Շուշի, իսկ հայ մամիկը իր խոսքով օրհնեց նրանց ճանապարհը: Սերո Խանզադյանի «Յոթերորդ աղբյուր»- ի բեմադրությունը հուզեց դահլիճին: Հիշեցին հայրենի հողի համար պայքարող բոլոր քաջազուններին, իրենց երախտագիտության խոսքերը ուղղեցին և երգերը նվիրեցին բոլոր ժամանակների հերոսներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: 
Միջոցառման փոքրիկ մասնակից Արամիկին քրոջ խորհուրդը` «Ապրելով հերոսացիր», մեկ անգամ ևս ապացուցեց, որ հաղթանակը հայի գենի մեջ է և խաղաղությունը միշտ կթևածի հայոց երկնակամարում:
Միջոցառումը ավարտվեց հաղթական «Արցախ» պարով:
Միջոցառմանը հրավիրված էին հյուրեր` պատերազմի վետերաններ, երկրապահներ, զինվորներ, որոնք իրենց շնորհակալական խոսքերով ամփոփեցին միջոցառումը:
Միջոցառման կազմակերպիչ Լ.Դավթյանը ՀՀ ՊՆ № զորամասի կողմից պարգևատրվեց պատվոգրով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 -ամյա և Շուշիի ազատամարտի 23 -ամյա հոբելյանների առթիվ:
Կապանի Հունան Ավետիսյանի անվան հ9 ավագ դպրոց

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն