Ս.Բյուրատի անվան հ. 125 հիմն. դպրոցում մայիսի 14-ին իշխում էր տոնական տրամադրություն: Օրվա հերոսները Iբ և Iդ դասարանցիներն էին: Բեմում փողփողում էր հայկական եռագույնը, իսկ փոքրիկների շուրթերին՝ քաղցրածոր մայրենին: Դարերի պատգամը իրենց փոքրիկ ուսերին առած՝ նրանք կամրջեցին անցյալը, ներկան ու ապագան:
Դպրոցի տնօրեն Լ.Անտոնյանը իր խոսքով ոգևորեց փոքրիկ սաներին և պատգամեց՝ ձգտել անհնարինին, որ հասնեն առավելագույնին: