Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ ԳԱՅԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Նորից մայիս… Հաղթանակների ամիս… Ծիծաղ, խնդություն, դրոշներ՝ կարմիր, եռագույն… քայլերգ ու երթ դեպի հուշահամալիր:
Գայի միջնակարգ դպրոցի բակում հավաքվել են աշակերտները, ծնողները, ուսուցչական կոլեկտիվը և տնօրենությունը:
Բոլորի տրամադրությունը շատ բարձր է ու տոնական: Խումբը ուրախ շարժվում է դեպի գյուղի կենտրոնում գտնվող Հայրենական մեծ պատերազմի հիշատակին կառուցված հուշակոթողը, որը կրում է «Մայր Հայաստան» անունը:
Հուշարձանի մոտ հանգչում են Արցախյան հերոսամարտում նահատակված հերոսները: Մի պահ լռում են բոլորը. Հավերժ փառք բոլոր ընկածներին: Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում: Ու հետո հնչում են ուրախ երգերը: Հայ մանուկների բերանով վրեժի, ուրախության, հաղթության խոսքեր են հնչում: Նոր ծաղկած վարդաստանում պարում է սիրած տղային բանակ ճանապարհած հայուհին ու սպասում նրան: Ու քանի որ հավատում ենք վաղվա օրվա հաջողությանը, լուսավոր առավոտին, վերջապես գալիս է նրա զինվորը՝ հայրենիքի պաշտպանը:
Ցնծում է գյուղը, բոլորն ուրախանում են: Հպարտ կանգնած են կողք կողքի Արցախյան հաղթանակած հերոսները՝ անցած արյունոտ ճամփան աչքերի առաջ, կորցրած ընկերների անունն ու կարոտը սրտներում:
Թող միշտ ուրախ ապրի հայը, խաղաղ հերկի իր հողը աշխատավոր գյուղացին ու բանակ գնացած բոլոր հայորդիները ողջ-առողջ վերադառնան հայրենի տուն…

«Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Արշակյան

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն