Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Հայ իրականության մեջ տեղի ունեցող փոփոխություններն այսօր տարբեր կերպ են անդրադառնում մատաղ սերնդի վրա: Աշակերտները դպրոցում ոչ միայն ուսում և գիտելիք են ստանում, այլ նաև՝ հոգևոր սնունդ: Դպրոցական առարկայաշարում իր ուրույն տեղն ունի «Հայոց եկեղեցու պատմությունը», որն աշակերտները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ են սովորում: Երեկ ոգևորությունն ավելի մեծ էր, քանզի նրանք շուրջ 3 ժամ զրույց ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանից ժամանած հյուրերի՝ առանձնապես Վահան սարկավագի հետ: Հանդիպումը նախաձեռնել էր ՀԵՊ ուսուցչուհի Ն. Զեյնալյանը: Հետաքրքիր ու բովանդակալից զրույց-դասախոսությունը տեղի տվեց տարաբնույթ մտքերի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման: Զրույցն այնքան հաճելի էր ու անմիջական, որ և՛ աշակերտները, և՛ուսուցիչները անընդհատ ուզում էին լսել նրա խոսքը: Մարդկության պատմության զարգացման ընթացքում մարդ արարածը միշտ էլ հավատքով է ապրել և արարել: Մեր ազգն էլ բացառություն չէ: Նա էլ է տառապանքի ճանապարհ անցել, սակայն իր ուժեղ հավատքի շնորհիվ մոխրի միջից հառնել է վեր և շարունակել ապրել: Այս է կարևորը: Կարևորը ապրելն է՝ չհեռանալով մեր արմատներից և հավատքից: Անշուշտ, Ն. Զեյնալյանն այս քայլով աշակերտներին մոտեցնում է ապրելու ճիշտ բանաձևին: Մեր ուսուցչական կոլեկտիվի անունից մեր մեծ շնորհակալությունը Վահան սարկավագին:

Հերմինե Հայրոյան/անգլերենի ուսուցիչ

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն