Եղեգնաձորի թիվ1 հիմնական դպրոցում շարունակվում են էկոլոգիային նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումները կատարվում են փուլ առ փուլ:Առաջին փուլը՝ «Ես ուզում եմ ապրել մաքուր մոլորակում» խորագրով , իրականացվեց պաստառների միջոցով,որոնք պատրաստվել էին 5-րդ և 6-րդ դասարանցիների կողմից: Կային հրաշալի մտահղացումներ և աշակերտները լավատեսորեն իրենց մոլորակը պատկերացնում էին ապագայում մաքուր և արևաշող:
Միջոցառման երկրորդ փուլն իրականացվեց «Կյանք տուր թափոններին» խորագրով:Տարրական դասարանների աշակերտների և նրանց դասվարների միջոցով մի հրաշալի ցուցահանդես կազմակերպվեց, որին ներկա էին կրթության վարչության աշխատակիցները,Եղեգնաձորի ԿԱԻ-ի մասնաճյուղի աշխատակիցները,հարակից դպրոցների ուսուցիչները և աշակերտները , 5-րդ մանկապարտեզի սաները:
Միջոցառման նախաձեռնությունը կենսաբանության ուսուցչուհի Արմինե Մխիթարյանինն էր, ով ջանք ու եռանդ չխնայեց միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար: