Մայիսի 14-ին Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ III Ա դասարանի միջոցառումը՝ նվիրված Համբարձման տոնին (դասվար՝ Լ Ավետիսյան): Միջոցառումը սկսվեց «Համբարձում յայլա» երգով, ցուցադրվեց մի հատված Անուշ օպերայից: Բեմը զարդարված էր ծաղիկներով, երեխաները ներկայացրեցին տոնի խորհուրդը, բեմադրեցին վիճակ հանելը և ջանգյուլումը: