Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳՅՈՒՄՐՈՒ Հ. 20 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

2015թ-ի մայիսի 8-ին «Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի VI ա դասարա- նում տեղի ունեցավ օրինակելի բաց դաս «Տուն, քա՜ղցր տուն» խորագրով: Դասի նպատակն էր երեխաների մոտ ձևավորել և հարստացնել ինչպես ակադեմիական, այնպես էլ սոցիալական չափազանց կարևոր արժեքներ, ամրապնդել հավատը տան, ընտանեկան սիրո, ջերմության նկատմամբ, ինչպես նաև ստուգել տվյալ թեմային առնչվող լեզվաբանական, քերականական հարցերի նրբերանգային տարբերությունները, զարգացնել նրանց լսողական հմտություններն ու կարողությունները: 
Home and house բառերի իմաստաբանական և քերականական ճշգրտումներից հետո նկարների և աղյուսակների օգնությամբ կատարվեց ակտիվ քննարկում-բանավեճ տան կոնկրետ երկու տեսակների՝ բնակարանի և առանձնատան առավելությունների և թերությունների վերաբերյալ: 
Հաջորդ առաջադրանքը ենթադրում էր լսողական հմտությունների ստուգում և զարգացում, որը խիստ կարևոր և արդիական է : Համակարգչի օգնությամբ միայն մեկ անգամ հնչում է ''My flat'' տեքստը, որից հետո հարցաթերթիկների օգնությամբ ստուգվեց տեքստի ընկալման աստիճանի ճշգրտությունը: 
Ապա կատարվեց անչափ տպավորիչ անցում դեպի '' House'' կոմպոզիցիա և առաջարկվեց քարե սառը, չեզոք շինությունը վերածել ջերմ, սիրառատ օջախի: Նախ և առաջ կարարվեց բնակարանամուտ (House warming) և տնակի դռները լայն բացվեցին հյուրերի առաջ: Ապա ասացվածքների, թևավոր խոսքերի, նկարների օգնությամբ զարդարվեց տունը, տան շրջակայքը ՝ հաղորդելով տանը հույս, հավատ, սեր, ներդաշնակություն , խաղաղություն, երջանկություն, որոնք աստիճանի տեսքով բոլորին ուղղորդեցին դեպի հարազատ օջախ, որտեղ սկսվել է յուրաքանչյուրիս պատմությունը:
Դասն ավարտվեց գեղարվեստական, բարոյախրատական հայրենասիրական ուղերձով՝ վստահեցնելով, որ ամուր ընտանիքն ամուր պետության հիմքն է: Կատարվեց թիմերի գնահատում ՝ հյուրերին առաջադրված սանդղակով, ինչպես նաև թիմերի կողմից ինքնագնահատում և փոխադարձ գնահատում: Դասը հագեցած էր մեթոդական յուրօրինակ հնարքներով, հետաքրքիր, անկանխատեսելի լուծումներով, անցումներով և միտված էր զարգացնելու ոչ միայն ակադեմիական և սոցիալական հմտություններ, այլև ձևավորել գեղագիտական բարձր ճաշակ, հայրենասիրություն, պատասխանատվություն և նվիրվածություն: Օրինակելի բաց դասին ներկա էր դպրոցի տնօրինությունը, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության գլխավոր և առաջատար մասնագետներ, ՇՄ ԿԱԻ ներկայացուցիչներ, Շիրակի մարզի թվով 30 դպրոցների անգլերեն լեզվի ուսուցիչներ և փոխտնօրեններ: Նրանք անչափ բարձր գնահատեցին դասի արդյունավետությունը, ուսուցչի վարպետությունը և աշակերտների անգլերեն լեզվի իմացության մակարդակը: 
Դասը վարում էր որակավորման առաջին աստիճանի տարակարգի արժանացած «Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Անգլերեն»-ի ուսուցչուհի 
Օհաննա Ավետիսյանը:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն