Տոնական տրամադրությունը շարունակվում է Ս.Բյուրատի անվան հ.125 հիմն. դպրոցում: Մայիսի 18-ին Iգ դասարանի աշակերտները բացեցին հանդիսատեսի առջև իրենց՝ մեկ տարվա ընթացքում ստացած գիտելիքների գանձարանը:
Իր ելույթով փոքրիկներին ոգևորեց տնօրեն Լ.Անտոնյանը և խուրհուրդ տվեց կարևորել գիտելիքը և երբեք չկորցնել այն փայլը, որ գիտելիքից է ճառագում: