Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍԵՎԱՆԻ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎ. ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Մայիսի 16-ը թանգարանների միջազգային օրն է: Եվ ավանդույթի համաձայն՝ Խ.Աբովյանի տուն-թանգարանում նորից գեղեցիկ տոնահանդես էր կազմակերպել մեծ լուսավորչի անունը կրող դպրոցների աշակերտների մասնակցությամբ: Խորագիրը անփոփոխ էր՝ «Թանգարանը որպես ֆորմալ կրթության միջավայր«, և նվիրված էր հայոց ցեղասպանության 100-ամյակին: 
Աշակերտները իրենց ելույթները նվիրեցին հենց այդ տարելիցին` ընդգծելով մեր ժողովրդի ոչ միայն ողբերգական պատմությունը, այլև արդեն անկասելի պետականությունն ու վերահառնումը, լինելիության հավերժական խորհուրդը: 
Միջոցառումն սկսվեց Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտներ Օլգա Գասպարյանի և Տիգրան Զաքարյանի` «պրելու ապրիլ« հանրահայտ երգի հիասքանչ կատարումով,այնուհետև ելույթ ունեցան Վաղարշապատի, Հրազդանի Աբովյանի անունը կրող դպրոցների աշակերտները: :
Ունկնդիրներին հիացրին մեր դպրոցի աշակերտները` Անի Պետրոսյանը /«Կռունկ»/, Մարինե Իշխանյանը /«Մարտիկի երգը»/, ասմունքի հանրապետական մրցույթի հաղթող Մերի Ստեփանյանը:
Հանդիպումը ուսանելի էր կրթադաստիարակչական առումով: Աշակերտները շրջեցին թանգարանի ցուցասրահներում, եղան Աբովյանների տոհմատանը, հաղորդակցվեցին Աբովյանի մանկապատանեկան տարիների սուրբ մասունքներին: Մեծ հետաքրքրությամբ լսվեց թանգարանների գիտաշխատող Արևիկ Ստամբուլցյանի բովանդակալից հաղորդումը արևելահայ գրականության նոր շրջանի մեծ հիմնադրի` Խ.Աբովյանի գրական ավանդների, խորիմաստ պատգամների, աշխարհաբարի սկզբնավորման աբովյանական հիմնադրույթների մասին: 
Թանգարանի տնօրեն Վ.Քոսակյանը սիրով ողջունեց իրենց հյուրերին, համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը հետագայում կդառնա մշտական և երկուստեք օգտակար: Նա միաժամանակ շնորհակալանքի խոսք ուղղեց ներկա դպրոցների տնօրեններին, հանդիպման կազմակերպիչներին:
Դպրոցի աշակերտների տոնական ելույթի, ընդհանրապես գրական այդ էքսկուրսիայի հաջողությունը մեծապես պայմանավորված էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լաուրա Սոլոմոնյանի մանկավարժական հմուտ ղեկավարությամբ, որի համար աշակերտները հայտնեցին իրենց երախտագիտությունը:
Մշակութային այդ միջոցառումը հագեցած էր նաև այլ ձեռնարկումներով: Դիտեցինք «Անավարտ թռիչք» հայկական բարձրարվեստ ֆիլմը, քայլեցինք Աբովյանի անունը կրող բարեզարդ փողոցով` հիշելով հուզիչ երգի խոսքերը` նվիրված մեր ժողովրդի ամենամեծ նվիրյալին և նահատակին:
«Երանի թե մի օր հանկարծ Քանաքեռից իջնեիր Երևանին նայեցիր…»: 
Այո՛, Աբովյանը գերեզման չունեցավ, որ խնկարկումի արժանանար այսօր, բայց Աբովյանը ամեն հայի սրտում է և հոգում իր գործով, պատգամով` «Շունչդ տու՛ր, հոգիդ, բայց քո հայրենիք մի՛ տար թշնամեաց…»:
Անահիտ Ավետիսյան
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն