Աջափնյակի թիմը իրավունք ստացավ Երևանը ներկայացնելու հանրապետական եզրափակիչ փուլում:
Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 դպրոցի /տնօրեն` Լ. Դանիելյան, ուսուցիչներ՝ Է.Մեսրոպյան և Մ.Այվազյան/ աշակերտները հաջող հանդես եկան հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության քաղաքային փուլի մրցաշարերում: 3-րդ դասարանի աշակերտները գրավեցին 3-րդ տեղը, 1-ին, 2-րդ և 5-րդ դասարանի աշակերտները գրավեցին 2-րդ տեղը: Իսկ ահա 4-րդ դասարանի հավաքական թիմը մրցույթներում հավասարը չունենալով՝ գրավեց 1-ին տեղը: