Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

«ՀՐԱԺԵՇՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՐԴԵՆԻՍԻ Հ. 4 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հրաժեշտ…» խորագրով հրաժեշտ տարրական դպրոցին հանդես - միջոցառումը:Այն սկսվեց տեսաֆիլմով, որտեղ ներկայացված էր մեծ աշխարհի մեր փոքրիկ անկյունը՝ մեր Վարդենիսը, մեր դպրոցը և մեր առօրյան՝ I -ին զանգի ղողանջից մինչև 4-րդ դասարանի վերջին դասը:
Դրան հաջորդեց «Հայաստան» երգը, որը ևս ուղեկցվեց խմբային պարով: Շատ գեղեցիկ էր նաև «Բերդ» պարը,այն կատարվեց ուրախ ու խրոխտ:
Դահլիճում թևածում էր սերը, սեր՝ հայրենիքի ու հայրենի քաղաքի նկատմամբ, սեր՝ հարազատ դպրոցի, ուսուցիչների նկատմամբ, սեր՝ ծնողների ու ընկերների նկատմամբ:
Երախտիքի խոսքեր հնչեցին ծնողների ու երեխաների կողմից: Միջոցառման նպատակն էր դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին ներկայացնել իրենց չորս տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները: Աշակերտները մտնում են դահլիճ վալսի ներքո: 
Ներկայացվում է գրերի գյուտը, Մաշտոցի աստվածաշնորհ գործը: Հաճելի երաժշտության ներքո դահլիճ մտան երեխաները՝ նազանքով բեմադրելով գեղեցիկ պար: Փոքրիկները հրաժեշտի գեղեցիկ հանդեսով հիացրին բոլորին՝ցույց տալով այն ամենը,ինչ ամբարել էին իրենց հոգում այս չորս տարիների ընթացքում: Աշակերտներն իրենց բարձր, տոնական տրամադրությունը փոխանցեցին բոլոր ներկաներին, պարգևելով բազում գեղեցիկ ակնթարթներ:

Թող ձեր ճամփեքին
Ծաղիկներ բուսնեն,
Չէ որ դուք էլ եք
Ծաղիկներ գարնան:
Գարուն է միայն ձեր ծով աչքերում
Սեր ու երազանք՝
Ձեր հայացքներում:

Միջոցառումը կազմակերպել էր Վարդենիսի N4 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ի 4-րդ դասարանի դասվար`Լուսինե Բզնունին: Հուզիչ էր նաև նախկին դասվար` Նարինե Շաբոյանի, այցը, այն կազմակերպել էր Լ. Բզնունին, Վերջինս նշեց, որ իր տարիների փորձը ցույց է տվել նման միջոցառումների կարևորությունը երեխաների կրթության և դաստիարակության գործում: 
Ձեր մանկությունը վաղուց անցել է,
Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ,
Բայց երբ տեսնում եմ Ձեր աչքերը,
Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ:

 

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն