Նորից սեպտեմբերի 1-ն է, դպրության և գիտելիքի օրը:
Ավանդական «Առաջին զանգ» միջոցառումը Գավառի N5 հիմնական դպրոցը անցկացնում է դպրոցի բակում: 
Տոնականորեն զարդարված է դպրոցի մուտքը: Հնչում է հիմնը: Աշակերտները բարի գալուստ են մաղթում բոլորին և ողջունում հյուրերին, տնօրենին, ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին:
Բարի փերին 1-ին դասարանցիներին հղում է գեղեցիկ մաղթանքներ: Հնչում են «Իմ ուսուցիչ» և «Երազանքների բարի փերի» երգերը: Իրենց սրտի խոսքն են ասում դպրոց նոր ոտք դրած փոքրիկները: 
Բոլորին ողջունում և շնորհավորում է դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը: 
Աշակերտները պարում են ազգագրական պարերի շարք: 
Հնչում է առաջին զանգը: Աշակերտները, ծնողները, ուսուցիչները կազմում են դպրոցում արդեն ավանդական դարձած շուրջպարը, որից հետո բոլոր դասարաններում առաջին դասաժամը նվիրվում է Գիտելիքի օրվան: