Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ԵՊԲՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Ինչպես բոլոր դպրոցներում, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում ևս օրը տոնական էր: Այն կրկնակի հիշարժան էր «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների և ուսուցչական անձնակազմի համար, քանի որ սեպտեմբերի մեկը մեկնարկեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի և դպրոցի տնօրեն Ն.Սարգսյանի կողմից դպրոցի բակում մեծ բժշկապետ, փիլիսոփա, հայ դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու հուշատախտակի բացմամբ և հայ քաջորդի, ազգի նվիրյալ պաշտպան, զոհված ազատամարտիկ Վարդանի Ստեփանյանի անունը կրող դասասենյակի անվանակոչմամբ: 
Ողջունելով աշակերտներին` ռեկտորը կարևորեց հատկապես գիտելիքի ոչ միայն անսպառ պաշար ունենալը, այլև այն փոխանցելու և շրջապատի հետ կիսելու անհրաժեշտությունը: 
«Հերացի» ավագ դպրոցի տնօրեն` Ն.Սարգսյանը, իր շնորհավորական ուղերձն ուղղելով, մասնավորապես նշեց`սովորողների համար կրթությունը` որպես մշտավառ ուղեկից, պետք է դառնա այն փարոսը , որը մարդուն առաջնորդում է և նույնիսկ անելանելի թվացող ճանապարհներն է լուսավորում:
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորելու էին եկել նաև մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայկական բարեգործական ընդհանուր միության տեսուչ Տեր Կոմիտաս Հովնանյանը, Վարդան Ստեփանյանի մայրը ,մարտական ընկերները , ՀԲԸՄ Երևանի սկաուտները և վարչական շրջանի ներկայացուցիչներ : 
Ինչպես բոլոր կրթական հաստատություններում, «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները ևս լսեցին ՀՀ ԿԳՆ նախարարի, ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի շնորհավորական ուղերձները:
Տոնական օրն անցավ ջերմ, անմիջական և հուզիչ մթնոլորտում:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն