19.09.2015թ. Վ.Տերյանի անվան հ60 հիմն. դպրոցի բարձր դասարանների աշակերտները դպրոցի տնօրեն Ա. Իսկանդարյանի և զինղեկ Ն Ավանեսյանի հետ իրականացրեցին հերթապահություն Ցեղասպանության հուշահամալիրի մոտ և ներկայացրեցին փոքրիկ միջոցառում հուշահամալիրի հարթակում: Հերթապահությունը ավարտելուց հետո այցելություն կատարվեց Ցեղասպանության տուն-թանգարան, որը շատ տպավորիչ էր: Մեր դպրոցի աշակերտների հետ հուշահամալիր այցելեցին նաև <<Գերմաներենի դիպլոմ>> ծրագրի շրջանակներում ԳԴՀ -ից ժամանած աշակերտները:
Շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությանը՝ հանձինս տիկին Գ.Սողոմոնյանի, նման հնարավորություն ընձեռնելու համար: