2015թ. Նոյեմբերի 11-ին Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցում Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Ն. Մանուկյանը Xհում. դասարանում անցկացրեց բաց դաս «Սրբալույս մյուռոն» խորագրով: Աշակերտները ներկայացրին շնորհաբաշխ մյուռոնի առաջացման պատմությունը, խորհուրդը, գործածությունը և նշանակությունը: Դասի ընթացքում կատարվեց խմբային աշխատանք , ցուցադրվեցին սլայդներ և մյուռոնօրհներքին նվիրված ֆիլմ: Աշակերտները հաջորդականությամբ դասավորելով իրադարձությունները, հավաքեցին խճանկարներ և արդյունքում ստացվեցին մյուռոնօրհներքի գլխավոր սրբությունները` Լուսավորչի աջը,Խաչը,Գեղարդը,բալասանն ու ձիթենու ճյուղը:Վերում ուսուցչուհին հանձնարարեց լուծել թեմային առնչվող խաչբառ: Դասը հագեցած էր աստվածաշնչյան պատմություններով և ավանդույթներով:
Դասին ներկա էին ուսուցիչներ և ՔԴԿ Սևանի տարածաշրջանի պատասխանատու Հայկանուշ Գաբրիելյանը: