2015թ. նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում
անցկացվեց սեմինար, որին մասնակցում էին Արմավիրի տարածաշրջանի 
թվով 45 ուսումնական գծով տնօրենի տեղակալներ: Սեմինարը վարում էին 
Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հ. Ստեփանյանը և Արմավիր 
քաղաքի թիվ 5 հինական դպրոցի տնօրեն Մ. Իվանյանը:Օրակարգում 
ընդգրկված էր դասի պլանի կազմման համապատասխանությունը 
տեսչության կողմից դասալսումների ժամանակ օգտագործվող 
հարցաթերթիկի կառուցվածքին և պահանջներին: Տեղի ունեցավ բուռն 
քննարկում,փորձի փոխանակում: Մասնակիցները հավաստիացրին, որ
նմանատիպ սեմինարները շատ կարևոր են և անհրաժեշտ: