Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐՏԱՇԱՏԻ N2 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 145 ԱՄՅԱՆԿԻՆ

Սույն թվականի ապրիլի 22-ին Արարատի մարզի Արտաշատի Հովհ. Թումանյանի անվ. հ. 2 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հովհ. Թումանյանի 145-ամյակին: Մինչ միջոցառման սկիզբը կազդարարվեր երեխաները հյուրերին ներկայացրեցին Թումանյանական ոգով պատրաստված տաղավարները: 
Այսօր դպրոցի դահլիճը ամբողջովին զարդարված էր հեքիաթային գեղեցիկ պատկերներով: Միջոցառումը վարում էր հատուկ հրավիրված հյուր Վ. Գալստյանը: Այն բաղկացած էր Հովհ. Թումանյանի հեքիաթների պատառիկներից՝ «Քաջ Նազարը», «Ծիտը», «Շունն ու կատուն», «Սևուկ ուլիկը», «Չարի վերջը», «Բարեկենդանը», «Կիկոսի մահը» «Թագավորն ու չարչին», «Սուտասանը», «Քեֆ անողի քեֆ չի պակսիլ» և այլն: Բեմադրության ընթացքում գրեթե բոլոր հեքիաթներում շրջում էր և միջամտում Քաջ Նազարի կերպարը: Միջոցառումն ուղեկցվում էր աշակերտների անզուգական երաժշտական կատարումներով: Բեմադրության ընթացքում իրենց պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկավ նաև «Նորաշեն» պարային համույթը: Միջոցառման վերջում հեքիաթների բոլոր հերոսներին ողջունելու եկավ Հովհ. Թումանյանի կերպարը մարմնավորող Գ. Սունդուկյանի անվ. ազգային դրամատիկական թատրոնի դերասան Ի. Մովսիսյանը: Մեծանուն գրողին իր հիացմունքի խոսքն ասեց նաև միջոցառման կազմակերպիչ, դպրոցի փոխտնօրեն՝ Ա. Բադալյանը: Վերջում ամփոփման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ն. Նիկողոսյանը: Նա նշեց, որ Հովհ. Թումանյանի անունը կրող դպրոցում մշտապես մեծ շուքով տոնվում է նրա ծննդյան տարելիցները: Հիշատակեց, որ 5 տարի առաջ նշել են հեղինակի 140-ամյակը, այժմ նշում են 145-ամյակը և հետագայում նույնպես պատրաստվում են շարունակել այդ բարի ավանդույթը: Խոսքի ավարտին էլ հիշատակեց Հովհ. Թումանյանի հայտնի խոսքերը. «Կյանքում ամեն ինչից առաջ պետք է մարդ լինել»: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչները, երեխաների ծնողները, ինչպես նաև բազմաթիվ հրավիրված հյուրեր, որոնց թվում էր «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության թիմը, ինչպես նաև Արատաշատի քաղաքապետ Գ. Մուրադյանը: 

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն