Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

«ՀՀ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՉԻՆԱՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎ

Դեկտեմբերի 3-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում կայացել է ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի նիստը, որը վարել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը:
Նիստի քննարկման առանցքում եղել է «Հայ-չինական համագործակցությունը մարդասիրական ոլորտում՝ կրթական նախաձեռնություններ» թեման: Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, հայ-չինական կրթական ծրագրերի մասնակիցներ:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ դպրոցներում չինարեն լեզվի դասավանդման հեռանկարները: 
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ միությունն արդեն մեկ տարի է համագործակցում է Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ եւ կարեւորել է դրա շարունակականությունը:
Երեւանի եւ մարզերի դպրոցների տնօրեններն իրենց ելույթներում ներկայացրել են Չինաստան կատարած այցի արդյունքները եւ ընդգծել, որ վերապատրաստման դասընթացներն ուսուցողական են եղել եւ դպրոցներում չինարենի ուսուցման ու չինական մշակույթի տարածման հարցում նոր ծրագրերի իրականացման հիմք են հանդիսացել: Նրանք հույս են հայտնել, որ նման ուսուցողական ծրագրերը շարունակական կլինեն:
Համաժողովի ընթացքում «Դպրոց-կենտրոնների միության» իրավաբանական անձանց միության և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի համագործակցության շրջանակներում ՀՀ դպրոցներում կազմակերպված «Չինաստանն իմ աչքերով» նկարչական ցուցահանդեսին լավագույն նկարներ ներկայացրած աշակերտները պարգևատրվել են պատվոգրերով և մրցանակներով:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն