Տարեցների միջազգային օրը՝ 2015թ. հոկտեմբերի 1-ին, Կապանի N2 ավագ դպրոցի 10-րդ դասարանցիները, իրենց ծնողների, ուսուցիչների հետ նվերներով բարձր տրամադրությամբ այցելեցին Արծվանիկի տարեցների տունը՝ «Արծվատուն»:
Աշակերտները իրենց սրտագին խոսքերը, ջերմ ժպիտները, սրտբուխ ասմունքն ու հոգեթով երգն ու պարը նվիրեցին մարդկային ջերմ վերաբերմունքի, ուշադրության, սիրո և խնամքի կարիք ունեցող տարեցներին:
Վերջում որպես կոչ հնչեց Չապլինի՝ դստերը գրած նամակից մի հատված. «Հիշե՛ք, որ ամենամեծ ադամանդը Արեգակն է, որը փայլում է բոլորի համար»:
Այս պահին սպասվող իրադարձություն չկա
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտարարություն գնանշման հարցման մասին
«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում