Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԴԱՍՂԵԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը Հայաստանի  Հանրապետության  Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է         «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում: Ծրագրի նպատակն է նպաստել  ՀՀ դպրոցների 8-րդ դասարանի աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանշանների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:Ծրագիրը դպրոց-կենտրոններին ներկայացնելու նպատակով 2015թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից կազմակերպված «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով սեմինար, որը նախատեսված էր 8-րդ դասարանի դասղեկների համար:Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը: Սեմինարը վարում էր ծրագրի փորձագետ, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը, որին մասնակցում էին ՀՀ 110 դպրոց-կենտրոնների ներկայացուցիչներ: Փորձագետ Ս. Պետրոսյանը ներկայացրեց զինանշանի և դրոշի մասին ՀՀ օրենքները, քննարկվեցին ծրագրի շրջանակներում հետագա անելիքները և որոշվեց, որ միասնական դասի օրը՝ փետրվարի 2-ին ժամը 14:00-ին վերապատրաստված դասղեկները կիրականացնեն միասնական դաս՝ «Հայոց պետական խորհրդանշաններ» թեմայով: Նախատեսվում է, որ ծրագրի ավարտին աշակերտները կստեղծեն պաստառներ, որոնք կտեղադրվեն համացանցում և օնլայն քվեարկության արդյունքում կընտրվեն լավագույն աշխատանքները: Կիրականացվի լավագույն աշխատանքների ամփոփիչ ցուցահանդես, ներկայացված պաստառների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և պատվոգրերով:

1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն