Այսօր հ.64 հիմնական դպրոցւոմ տեղի ունեցած «Հայոց պետկան խորհրդանիշներ» խորագրով դաս սեմինարի համառոտ նկարագրությունը:
Դասի տևողությունը 50 րոպե:
Դասը սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ, այնուհետև անցկացվեց մտագրոհ վարժությունը «Նշան» բառի շուրջ: Ուսուցիչը փոքրիկ դասախոսությամբ ներկայացրեց խորհրդանշան բառի իմաստը: Աշակերտական խմբերին հանձնարարվեց պատկերել Հայաստանի զինանշանը՝ դրանում առտացոլելով իրենց վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ: Յուրաքանչուր խումբ մեկ րոպեի ընթացքում ներկայացրեց իր աշխատանքները: Այնուհետև կատարվեց խմբային աշխատանք օրենքների տեքստերի հետ: Յուրաքանչյուր խմբի առաջարկվեց ուսումնասիրել միայն մեկ օրենքի տեքստ: Աշակերտները կարդացին և քննարկեցին օրենքները: Խմբային աշխատանքի արդյունքները ներկայացվեցին խմբի անդամների կողմից երեք րոպեի ընթացքում: Դասը ամփոփելու համար ուսուցիչը աշակերտներին առաջարկեց զինանշանի մի պատկեր որում պետք է գտնեին սխալները: Աշակերտները ակտիվորեն մասնակցեցին վարժության կատարմանը: