Գր. Զոհրապի թիվ 43 ավագ դպրոցում այսօր՝ փետրվարի 2-ին ժամը 14.00-ին, տեղի ունեցավ միասանական դաս «ՀՀ պետական խորհրդանշաններ» թեմայով: Դասը սկսվեց պետական օրհներգի կատարմամբ, այնուհետև աշակերտներին ներկայացվեցին «նշան», «խորհրդանշան» և «պետական խորհրդանշաններ» հասկացությունների բացատրությունները, ընթերցվեց փոքրիկ դասախոսություն մշակույթի զարգացման և դրանում խորհրդանշանների ունեցած դերի մասին: Այնուհետև խմբային աշխատանքի միջոցով աշակերտներն ներկայացրին իրենց խմբերի խորհրդանշանները: Խմբային աշխատանքի ամփոփումից հետո, ներկայացվեց ՀՀ պետական զինանշանի նկարագրությունը, իսկ օրհներգի և դրոշի մասին խոսեցին աշակերտները՝ սկզբնաղբյուրի հետ կատարված աշխատանքից հետո: Դասի վերջում աշակերտները տեղեկացվեցին մրցույթի պայմաններին: