2016թ. փետրվարի 2-ին՝ ժամը 14:00-ին, Գավառի N5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում դասղեկ Օֆ. Ավետյանը անցկացրեց «Հայոց պետական խորհրդանիշեր» խորագրով դաս-միջոցառում: Դասի նպատակն էր նպաստել աշակերտների մեջ հայրենասիրական ոգու դաստիարակմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանը: Ուսուցչի կողմից մանրամասնորեն բացատրվեցին և ներկայացվեցին դասի նպատակներն ու կարևորությունը: Հայացքներն ուղղած դեպի ՀՀ դրոշը և զինանշանը՝ աշակերտները և հյուրերը հոտնկայս կատարեցին ՀՀ օրհներգը: Այնուհետև մեկնաբանվեցին «նշան» և «խորհրդանշան» հասկացությունները, մեծ կարևորություն տրվեց մեր ազգային խորհրդանշաններին: Շնորհանդեսի միջոցով աշակերտներին ներկայացվեցին հավերժության նշանը, Արարատը, Արագածը, հայկական գորգը, խաղողը, խաչքարը՝ որպես խորհրդանշաններ: Խմբերը ներկայացրին իրենց ստեղծած խորհրդանշանները և մեկնաբանեցին դրանց խորհուրդները, ապա նրանց հանձնարարվեց ներկայացնել ՀՀ պետական խորհրդանիշերի մասին օրենքները: Դասն ամփոփվեց տեսանյութով: