2016թ. փետրվարի 2 - ին ժամը 14.00 - ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան հ. 32 հիմնական դպրոցում, 8-րդ դասարանի աշակերտները դասղեկ Լ. Հարությունյանի հետ անցկացրեցին աշակերտակենտրոն դաս` «Հայոց պետականխորհրդանիշները» խորագրով :Դասի նպատակն էր նպաստել սովորողների շրջանում ազգային պետական խորհրդանիշների արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը: Դասը վարեց պատմության ուսուցչուհի Լուսինե Հարությունյանը: Դասը սկսվեց ՀՀ օրհներգի կատարմամբ, այնուհետև անցկացվեց մտագրոհ վարժությունը «Նշան» բառի շուրջ: Ուսուցիչը փոքրիկ դասախոսությամբ ներկայացրեց խորհրդանշան բառի իմաստը:Աշակերտներին հանգամանորեն ներկայացրեցին պետական խորհրդանիշները: Աշակերտներին հանձնարարվել էր պատկերել համապատասխան պաստառներ՝ որում առտացոլված էր իրենց վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ: Յուրաքանչյուրը ներկայացրեց և մեկնաբանեց իր պաստառը: Դասն ավարտվեց «Հայաստանը մենք ենք» երգի կատարմամբ: Դասը ոգեվորիչ էր, լի հայրենասիրությամբ: