Սյունիքի մարզի Կապանի N5 հիմնական դպրոցում ավարտվեց 8-րդ դասարանների համար նախատեսված «Հայոց պետական խորհրդանիշեր» խորագրով պաստառների մրցույթի շրջանակում միջոցառումների շարքը 8-րդ «ա» դասարանի դասղեկ Արփիկ Հայրապետյանի գլխավորությամբ արևի, ծիրանի և ցորենի հասկերի գունային խորհուրդը վեր հանեցին աշակերտները:Պատմական անցյալի դասերը վերհիշելով` 8-րդ «բ» դասարանի աշակերտները դասղեկ Ստելա Մարգարյանի հետ միասին հետևություններ ամրագրեցին իրենց երազների պետությունն ունենալու համար: Սրատես արծվի և քաջ առյուծի` նախնիներից ժառանգված դասերը ուղենիշ են դարձնում սաները իրենց կյանքի ճանապարհին: