Նոյեմբերյանի ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների ուժերով անցկացվեց միասնական դաս` «ՀՀ պետական խորհրդանիշերը» խորագրով` մեկնարկելով համանուն միջոցառումների շարքը: Միասնական դասը վարեց 8-րդ դասարանի դասղեկ Նաիրա Անանյանը: Ներկա էին ուսուցիչներ և տնօրինության ներկայացուցիչներ: Դասը հետքրքիր էր և բովանդակալից: Տեղի ունեցավ բուռն քննարկում, որում ներգրավված էին և՛ աշակերտները, և՛ ներկա գտնվող ուսուցիչները: Միջոցառման շրջանակում աշակերտները ներկայացրին իրենց պատրաստած խորհրդանիշերը` հիացնելով յուրօրինակ մեկնաբանություններով: Դասն ուսանելի էր, որը նպաստեց աշակերտների քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը: