Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՍ ՈՒՅԾԻ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

«Դպրոց- կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության և Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից անցկացվող «Հայոց պետական խորհրդանիշեր» խորագրով միջոցառումների շրջանակում 2016 թ. փետրվարի 2 –ին Սյունիքի մարզի ՈՒյծի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում կազմակերպվել էր դաս-սեմինար «Հայոց պետական խորհրդանիշեր» թեմայով: Դասի նպատակն էր առավել մոտիկից ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերին` դրոշ, զինանշան և օրհներգ, նպաստել ազգային արժեհամակարգի զարգացմանը, հայնրենասիրական ոգու բարձրացմանը, ձևավորել սեր , հարգանք և մեծ ակնածանք հայրենիքի հանդեպ : 
Դասի սկիզբը ազդարարեց Հայաստանի Հանրապետության օրհներգը , որի խրոխտ հնչյունների ներքո ներս բերվեց Հայաստանի Հանրապետության դրոշը:
Դասի հաջորդ փուլում քննարկվեց օրհներգում հնչող «Նվիրական մեր նշան» արտահայտությունը: Մեկնաբանվեցին նշան և խորհրդանշան բառերը: Աշակերտները արտահայտեցին իրենց կարծիքները այն մասին ,թե ինչ են հասկանում խորհրդանշան ասելով ընդհանրապես: Այնուհետև դասարանը բաժանվեց խմբերի: Յուրաքանչյուր խումբ ստեղծեց տվյալ խմբին բնորոշ խորհրդանշան և դրանց տվեցին համապատասխան անվանումներ: 
Իմաստի ընկալման փուլում ուսուցիչը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությամբ ինտերակտիվ դասախոսություն անցկացրեց և հանգամանալից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերի ծագումը, խորհուրդը, կիրառությունըև նշանակությունը: Կարևորվեց այն հանգամանքը ,որ յուրաքանչյուր հայ պարտավոր է խորին հարգանքով և հպարտությամբ վերաբերվել Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերին : Հայաստանի Հանրապետության դրոշին, զինանշանին և օրհներգին հարգանքով վերաբերվելը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է: 
Հաջորդ խմբային աշխատանքի նպատակն էր, որ սովորողները ծանոթանան Հայաստանի հանրապետության դրոշի , զինանշանի և օրհներգի մասին օրենքներին , ներկայացնեն դրանք իրենց ընկերների և քննարկեն:
Դասի ընթացքում հնչեցին, ինչպես նաև աշակերտների կողմից կատարվեցին մի շարք հայրենասիրական երգեր:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն