«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է ծրագիր, որի նպատակն է աշակերտների շրջանում ազգային պետական խորհրդանիշների արժևորումը:
Քլաստեր դպրոցները մեծ ոգևորությամբ արձագանքեցին մրցույթին և ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն:
Այսօր՝ փետրվարի 15-ին, որպես դպրոց-կենտրոն, Լ. Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոցում մասնակից աշակերտները ներկայացրին իրենց պատրաստած պաստառները, որոնք բավականին ինքնատիպ էին և լավագույնս արտահայտում էին հայոց պետական խորհրդանիշները: