Ապրիլի 23-ին ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ 1915թ.-ի հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Տիպական ընտրված կերպարները, աշակերտների դերասանական խաղը հուզեցին ներկաներին: Աշակերտների շուրթերից հնչած խոսքերը խնկարկում էր 1,5 միլիոն զոհերի հիշատակին և արևափայլ սուր՝ հայոց ազգի մերօրյա թշնամիների դեմ: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լ. Պետրոսյանը: