Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՆԱՁՈՐԻ Հ. 24 ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Կրկին տոն է Վանաձորի Գ. Չաուշի անվան N 24 միջնակարգ դպրոցում:
Մեծն Լոռեցին, Գիրքն ու Մայրենին նորից են հյուրընկալվել դպրոցական մատուռ-խորաններում: Միջանցքներում, դասարաններում կրկին թևածում է մեր արքայական լեզուն: Օրվա հերոսները նույնն են` Գիրքն ու Մայրենին, բայց տարբեր են ընկալումն ու նկատումը տարբեր դասարաններում:
Իսկական թումանյանական շքահանդես էր` թումանյանական բառուբանի, քառյակների, իմաստուն մտքերի, գրքի արժևորման շքահանդես դպրոցի` հայոց լեզվի և գրականության մասնախմբի ղեկավար Լիանա Գալստյանի կազմակերպած դասը իր դասղեկական VIII բ դասարանում:
Որքա~ն ոգեղեն էր ամեն ինչ, որքա~ն զգացմունքային էր աշակերտների խոսքը, որքա~ն գեղեցիկ ու տեղին էր համեմում ուսուցիչը աշակերտների խոսքը: Ափիբերան հիացած էինք:
Դասը հիմնականում վարում էին աշակերտները: Ուսուցիչը համեմեց դասը «Գրքերի աշխարհը» վերնագրով շարադրություններից ընտրված գեղեցիկ պատառիկներով: Լավագույն շարադրության համար խրախուսական պարգևի արժանացավ դասարանի աշակերտ Սամվել Թամազյանը, որը նվեր ստացավ «Թումանյանի քառյակները» փոքրիկ գրքույկը` ի նշանավորումն Գրքի օրվա:
Ուսուցչուհին գրքույկներ նվիրեց նաև լավագույն շարադրություններ գրած և դասին առավել ակտիվություն ցուցաբերած աշակրետներ Նարեկ Ջիլավյանին, Անահիտ Մարտիրոսյանին, Միլենա Ազարյանին:
Նույն օրը VIII բ դասարանը իր հաճելի անակնալը մատուցեց նաև դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանին, ով էլ իր հերթին արժևորեց օրը իր գեղեցիկ ու տպավորիչ խոսքով:
Դասին հրավիրված էին փոխտնօրեններ Արմիկ Մելքոնյանը և Անահիտ Պետրոսյանը, ովքեր իրենց խոսքում մի անգամ ևս հավաստեցին այն միակ ու անփոխարինելի ճշմարտությունը, որ ինչքան էլ փոխվեն ժամանակները, ինչքան էլ բարակի գրքի և ընթերցողի միջև եղած կապը, չկորցնելու համար պիտի հիշել, որ այսօրվա սերունդը այլևս ոչ այնքան հայրերին է նմանվում, որքան իրենց ժամանակին:
Ուստի այսօր անչափ կարևոր է, թե ում են ուզում նմանվել մեր աշակերտները, ինչու և ինչպես: Իսկ դրա համար կարևոր է գիրքն ու գրականության դասը, քանզի այն կոչված է ոչ միայն հայացք ձևավորելու այլև այն փոխելու:
Իսկ երբ մտնում ես գրականության աշխարհ, շատ կարևոր է հանդիպումը գրքի հետ: Հանդիպում, որ հավերժ է… 
Եվ թող հնչի որպես աղոթք արքայական մեր լեզուն:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն