Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ-ԽՄԲԱԿԻ ԲԱՑՈՒՄ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ և Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ 2016թ. փետրվարի 10-ին Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում բացվեց ինժեներական լաբորատորիա-խմբակ, որի կրթական ծրագրին մասնակցում են հիմնականում 5-11-րդ դասարանների սովորողներ՝ անվճար հիմունքներով: 
Ինժեներական լաբորատորիայում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն դպրոցի աշակերտները, այլ նաև տեղի և մոտակա համայնքների բնակիչները: 
Ծրագրի գործունեության համար դպրոցին ի պահ տրամադրվել է Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ և շաղափային տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ և այլ սարքեր, որոնց օգնությամբ աշակերտները կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա և մեխանիկա:
Լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը ծրագրի նախաձեռնողներից բացի ներկա էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Դպրոցում ինժեներական խմբակ-լաբորատորիայի ներդրման ծրագիրը նպատակ ունի Հայաստանում զարգացնել տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ՝ ընդլայնելու տեխնոլոգիական ոլորտը: ԻՏՁՄ-ի և մի շարք աջակից ընկերությունների շնորհիվ Հայաստանում և Արցախում արդեն գործում են ռոբոտաշինության ավելի քան 60 խմբակ և 20-ից ավելի ինժեներական խմբակ-լաբորատորիաներ:
«Տարիներ շարունակ համագործակցել ենք Վորդ Վիժն միջազգային կազմակերպության հետ և բազմաթիվ ծրագրեր իրականացրել: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության սույն նախաձեռնությունը արդիական-նորարական մոտեցում է, դրվատանքի է արժանի հատկապես այն փաստը, որ ինժեներական լաբորատորիաները, այսպես կոչված ռոբոտաշինական խմբակները ձևավորվում է մարզերում և Հայաստանի հեռավոր համայնքներում, բնականաբար դա մեծ հետաքրքրություն է առաջացրել պատանիների մոտ՝ որպես արտադպրոցական զբաղմունք, ինչու չէ նաև մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է ընձեռում: Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում նոր մարտահրավերներ են կյանքը առաջադրում, որոնցից առաջինը համակարգչային գրագիտությունն է, իսկ այս լաբորատորայի առկայությունն ու գործունեությունը լուծում է այդ հարցը»- իր խոսքում նշեց տնօրեն Ատոմ Հակոբյանը:

 

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն