Ուշագրավ միջոցառում էր կազմակերպվել VIIԱ դասարանում /ուսուցիչ՝ Ժ. Հակոբյան/: Մայրենիին նվիրված տպավորիչ ասմունքը, հայոց լեզուն բնութագրող ասույթները հնչեցին որպես լեզվի հանդեպ սիրո և ակնածանքի ազնիվ դրսևորումներ: Հնչեցին պատառիկներ աշակերտների շարադրություններից: Յուրաքանչյուրը փորձեց յուրովի մեկնաբանել «Ես սիրում եմ իմ մայրենին, որովհետև…» միտքը: Դասարանի տոնական ձևավորումը ևս նպաստում էր, որ այդ օրը աշակերտների համար տոն լիներ՝ լիարժեք ու կատարյալ: