Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցը միշտ էլ ակտիվորեն մասնակցում է համաքաղաքային և տարածաշրջանային միջոցառումներին:
Այս անգամ էլ դպրոցի աշակերտները անմասն չմնացին Սևանի երիտասարդական ակումբի նախաձեռնությանը` կազմակերպված Գրքի տոնի առնչությամբ: Դպրոցի աշակերտները մեծ սիրով և պատրաստակամությամբ հավաքեցին գրքեր, որոնք նվիրվելու են զորամասերին: Չէ՞ որ լավ գիրքը նույնպես զենք է և հոգևոր ամուր նեցուկ: