Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՎԱՐԴԵՆԻՍԻ Հ. 4 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Սուրբ  Հարության տոնը մեծ շուքով, առանձնահատուկ երկյուղածությամբ նշվեց  ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N4  հիմնական դպրոցում: Պետք է նկատել, որ այդ օրվան հանդիսավորություն տալն արդեն ավանդույթ է դարձել  դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներում:

Ամեն դասարան իր դասղեկի անմիջական մասնակցությամբ Զատկի օրվան  նվիրված նախապատրաստվում է սիրով  ու պատրաստակամ. Մի տեսակ թաքուն մրցակցություն է ծավալվում, թե ով ավելի հոգևոր ուղղվածություն կտա տոնին:

  Դպրոցի ընդարձակ սրահում տեղավորված սեղանները ծանրաբեռնված են հատուկ զամբյուղներով, մատուցարաններով` զարդարված օրվա խորհրդին համապատասխան:Երաժշտության մեղմ հնչյունների ներքո ներս են  հրավիրվում առաջին դասարանցիները , որոնք երկրպագում են  օրվա հերոսին` Հիսուս Քրիստոսին ,նրա մասին հաղորդելով հետաքրքիր տեղեկություններ:Մանկան շուրթերից հնչող քաղցրահամ խոսքերը բարության ու սիրո մասին են; Նրանք երգում ու արտասանում են: Միջին դասարանների սովորողները հարուստ նյութեր էին հավաքել քրիստոնյա աշխարհում Զատիկի տոնի նախապատրաստության ու անցկացման վերաբերյալ:Նրանց հաղորդումներից հետո ելույթ ունեցան դպրոցի նախակրթարանի սաները; Նրանք Թամարա Դավթյանի ոգևորիչ հայացքի ներքո հնչեցրին իրենց թոթովանքները սրբազան օրվա մասին; Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնին իրենց մասնակցությունը բերեց դպրոցի <<Սասուն>> պարային համույթը,որի ցուցադրած ազգային պարերը` հերոսականությամբ թաթախված, խոսում էին հայ ոգու անընկճելիության մասին: Համադպրոցական միջոցառմանը մասնակցում էր և ելույթ ունեցավ Վարդենիսի քաղաքապետարանի  Աշխատանքի և սոցիալական  բաժնի պետ`Սուսաննա Բարսեղյանը, նա քաղաքապետի անունից շնորհավորեց բոլորին և մաղթեց նորանոր հաջողություններ դպրոցական կյանքում: Առանձնահատուկ ջերմությամբ իր երախտիքի խոսքն ուղղեց Վարդենիսի N 4 հիմնական դպրոցի տնօրեն`Անահիտ Սահակյանին:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն