Երևանի «Վ. Թեքեյանի անվան №92 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված հայոց հերոսներին: Հերոսներից մեկն էլ Արարատ Վահագնի Էլբակյանն է, ով ավարտել է Վ. Թեքեյանի անվան №92 հիմնական դպրոցը: Ցերեկույթին ներկա էին Արարատ Էլբակյանի ծնողները, քույրը, հարազատները, ինչպես նաև ԵԿՄ անդամներ:
Արարատ (Մխիթար) Վահագնի Էլբակյանը ծնվել է 1965թ. օգոստոսի 31-ին Ջավախքում` շինարարի ընտանիքում: 1988թ. սկսվեց Արցախյան շարժումը: Արարատ Էլբակյանը անդամագրվեց «Մալաթիա» ջոկատին: 1992թ. փետրվարի 26-ին զոհվել է Ղարաբաղում: Ներկայումս իր անունով հուշարձաններ կան Երևանում` Մալաթիա-Սեբաստիա համայնքում, ԼՂՀ-ում` Խոջալուում, Վրաստանում` Սուլդա գյուղում:
Այս պահին սպասվող իրադարձություն չկա
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտարարություն գնանշման հարցման մասին
«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում