24/10/2017թ․Հ․Հայրապետյանի անվան հ․78 դպրոցում տեղի ունեցավ «Հայ զինվոր» խորագրով դաս պաստառների ցուցահանդես և միջոցառում։
Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայերի կրթության և դաստիարակության ջահակիրը և նրանց աշակերտները պետք է լինեն նրանց արժանի հետևորդները:
Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդես՝ դասվարներ Վ. Գասպարյանի և Ա. Բադալյանի գլխավորությամբ։ Երեխաները դասի ընթացքում արտասանեցին, երգեցին, հանելուկներ գուշակեցին։ «Ա» տառի ուսուցման…
2017թ. հոկտեմբերի 20-ին Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում տեղի ունեցավ շախմատի օլիմպիադայի մրցաշարի՝ դպրոցական փուլը, որի մասնակցում էին մինչև 14 տարեկան աշակերտներ:
Դասարան-1 Դասվար-Կ. Մկրտչյան Բաց դաս -<<Ա>> հնչյուն-տառի ուսուցումը Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար տոն էր:Նրանք սկսեցին գրարճանաչության փուլը: Սովորեցին <<Ա>> հնչյուն-տառ. Մատիտներով ստացան <<Ա>> հնչյուն-տառը, երգեցին <<Ա>> հնչյուն-տառի մասին, բառերի մեջ գտան <<Ա>>-ն և կատարեցին այլ բազմաբնույթ աշխատանքներ:
Աշակերտները իրենց ելույթներով` երգ ու պարով, ասմունքով գովերգեցին բերքառատ աշունը, վերհիշեցին նշանավոր հայ բանաստեղծների աշնանային մոտիվներով ստեղծագործությունները: Աշնան տոնին նվիրված միջոցառումը անցավ երեխաների հիշարժան ելույթներով և բարձր տոնական տրամադրությամբ: Նկատելի էր երեխաների դերասանական ունակությունների դրսևորումը:
Հայոց մայրաքաղաք Երևանի 2799 –ամյակին նվիրված Մ.Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոցում տրվեց բազմաբնույթ միջոցառումների մեկնարկը: 1.,,Երևան ՝ սիրո քաղաք,, բացիկների ցուցադրություն: 1-ից-4-րդ դաս. 2.,,Ես ու Երևանս,, կավճանկարչություն: 1-ից-5-րդ դաս. 3.,, Մարզական երևան,, սպորտային ցուցադրական ելույթներ: Աշակերտները ներկայացան իրենց սպորտային հմտություններով: 4.,,Մեր սիրո քաղաք ՝ Երևանի ,, գեղեցիկ վայրը մրցույթ- ցուցադրություն:…
2017 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Դպրոց-կենտրոնների միության և ԱՐՓԱ ինստիտուտի հետ համատեղ իրականացրած «Նորարարությունը սկսվում է դպրոցից» գիտական աշխատանքների մրցույթի ամփոփիչ ցուցահանդես-մրցանակաբաշխություն: Կնքվեց Համագործակցության Հուշագիր Դպրոց-կենտրոնների միության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի միջև:
26.09.17 տեղի ունեցավ Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի ԱԽ ընտրությունները։ Դիտորդները Հացիկի միջնակարգ դպրոցից էի։ Ընտրությունները անցան ազնիվ և թափանցիկ։ Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 12-րդ դասարանի աշակերտուհի՝ Անժելա Մարգարյանը։
Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ դաս-սեմինար «Հայ զինվորը...» խորագրով: Դասը խորհելու ևս մեկ առիթ տվեց սեփական պետականության և մշակույթի պահպանման համար հզոր բանակի կարևորության մասին: Դասին ներկա էին 9-10-րդ դասարանների աշակերտները, ուսուցիչները:
2017թ. սեպտեմբերի 28-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացված «Հայոց պետական խորհրդանշաններ» ծրագիրը: Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի նախագահ…